RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Արարատում ամուսինը կնոջը «բռնացրել» է իր ննջարանում՝ սիրեկանի հետ սեռական հարաբերություն ունենալիս
 
 
loading...

 

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Ռ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Արտակը սոցիալական հասարակական կազմակերպություններից մեկի խորհրդատու է: Նախկինում դատված է. երկրորդ անգամ դատապարտվել է Ռուսաստանում, ազատություն է դուրս եկել 2014 թվականի փետրվարի 7-ին, դատվածությունը մարված չէ:

Արտակի խնամքին 3 անձ կա:

Նրան մեղադրանք է առաջադրված հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով: Տուժողը Արտակի փաստացի կնոջ սիրեկան էր…

Ըստ քրեական գործի տվյալների՝ Արտակը 2014 թվականի հոկտեմբերից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Արարատի մարզի բնակչուհի Օ.-ի հետ, ապրել է նրա գյուղական տանը:

Մինչ այդ՝ 2013 թվականի մարտին Օ.-ն ծանոթացել էր Արմավիրի մարզի բնակիչ Հրանտի հետ, հետագայում նրա հետ սիրային կապի մեջ է մտել:

2014 թվականի հոկտեմբերին Օ.-ն խզել է կապը Հրանտի հետ ու փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Արտակ Ռ.-ի հետ:

2015 թվականի ապրիլի 15-ի առավոտյան Արտակը մեկնել է աշխատանքի՝ Օ.-ին թողնելով տանը: Ժամը 13-ն անց 20-ին Օ.-ն իր հեռախոսից զանգել է նախկին սիրեկանին՝ Հրանտին, նրան տեսնելու ցանկություն է հայտնել:

Ժամը 19-ի սահմաններում նախկին սիրեկանները հանդիպել են Էջմիածնում: Հրանտի հետ էին նաև երկու ընկերները: Չորսով գնացել են Էջմիածնի «Դավիթնոց» ռեստորան, մինչև ժամը 23-ը կերել-խմել են այնտեղ:

Այդ ընթացքում աշխատավայրում գտնվող ամուսինը՝ Արտակը, պարբերաբար զանգահարել է կնոջը՝ Օ.-ին, բայց վերջինիս հեռախոսը անջատված էր:

Արտակն անհանգստացել է կնոջ առողջական վիճակի համար: Նա ժամը 22-ի սահմաններում թույլտվություն է խնդրել իր աշխատավայրում և ընկերոջ մեքենայով շտապել է տուն:

Կնոջը, պարզ է, տանը չի գտել: Տան դարպասը բաց թողնելով՝ նա սկսել է ծանոթների շրջանում փնտրել կնոջը:

Ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Հրանտն իր մեքենայով Օ.-ին ռեստորանից տուն է տարել: Օ.-ն, տեսնելով, որ տան դարպասը բաց է, անհանգստացել է, զանգել է ամուսնուն: Կինը խաբել է, թե մոր տուն էր գնացել, այնտեղ հոսանք չկար, չի կարողացել լիցքավորել հեռախոսը: Միաժամանակ Օ.-ն ասել է, թե տան դարպասը բաց է, հնարավոր է՝ գող է մտել տուն: Ամուսինը՝ Արտակը, հասկացել է, որ կինը ստում է, չի ասել, թե փնտրում է նրան, այլ ասել է, թե աշխատավայրում է:

Տուն մտնելով ու տեսնելով, որ տնից գողություն կատարված չէ, Օ.-ն այդ մասին հայտնել է ամուսնուն, հետո հեռախոսը փոխանցել է Հրանտին՝ իբր նա տաքսու վարորդն է՝ «Արմեն» անունով: Վերջինս էլ է հավաստիացրել, թե տանը ամեն բան կարգին է, գող չի մտել:

Այնուհետև Օ.-ն, տանը մնալով իր սիրեկան Հրանտի հետ, ամուսնական անկողնում նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Այդ ընթացքում՝ ապրիլի 16-ի կեսգիշերին Արտակը առանց զգուշացնելու գնացել է տուն: Դարպասի մոտ տեսել է կնոջ սիրեկանի մեքենան: Մտնելով բակ՝ տեսել է, որ տան մուտքի դուռը փակ է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 



Նմանատիպ գործերից...
 

 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-09)
Դիտումներ: 26 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar