RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքսի տեխնիկա

Առանց մերձեցման սիրով զբաղվելու հինգ միջոց
 
 
loading...

 Klubber.ua

1. Ընկերական ուժեղ հարաբերություններ

Լավ հարաբերությունները միայն գիշերը չէ. դրանք պահանջում են փոխադարձ սեր, վստահություն եւ հարգանք: Որպես ընկերներ՝ ձեր հարաբերությունների ավելի ուշ փուլում ամուր հիմք ստեղծելը կուժեղացնի սեքսուալ բավականության զգացողությունը: Թույլատրվող եւ ընդունվող գործողություններն ամենահրաշալի կապն են մարդկային սեքսուալության համար: Երբ դուք գիտեք ձեր զուգընկերոջը, ով ձեր թիկունքին է եւ լավագույն հարաբերություններն ունի ձեր հետ, դուք երջանիկ եք:

Դա հանգեցնում է սիրո հորմոնի՝ օքսիտոցինի արտադրության: Այս հորմոնը կապված է նաեւ վստահության հետ: Ընկերները սեքս չեն պահանջում, նրանք պահանջում են փոխադարձ ընկալում եւ հիացմունք: Դուք սերն աճեցնում եք ամուր ընկերության հիմքի վրա:

2. Մտերմություն՝ սննդի միջոցով

Համաձայնեք, դրանում գայթակղիչ բան կա, երբ ինչ-որ մեկը սիրում է պատրաստել ձեզ համար: Հայտնի է, որ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով: Եթե անգամ դուք պատրաստել չեք սիրում, բավական է միայն ռեստորանում ընտրել ուտելիքն ու միասին վայելել այն:

3. Ընդհանուր զբաղմունք գտեք

Կիսվեք ցանկությունների ցուցակով, որոնք կցանկանայիք կատարել իրար հետ: Անկողնուց դուրս փոխգործակցելու ձեւերի որոնումը շատ ռոմանտիկ է: Դուք կարող եք զբոսնել, դիտել մայրամուտը կամ զբաղվել արվեստով: Միմյանց ինչ-որ նոր բան սովորեցրեք: Կարդացեք միմյանց համար: Ժամանակ գտեք պիկնիկի համար:

Իրականում անգնահատելի է միասին ծիծաղելն ու հիմարություններ անելը: Պարզ փոխգործակցությունն ամրապնդում է ձեր էմոցիոնալ կապը: Ընդհանուր զբաղմունքը կարող է սեքսուալ լինել, քանի որ դուք գործակցում եք ֆիզիկական մակարդակում, ինչը նույնպես սեքսուալ առումով գրավիչ է դարձնում: Ձեր միությունն ավելի ուժեղ կլինի, քանի որ դուք կիսվում եք ձեր զգացմունքներով:

4. Մի վախեցեք խոցելի լինելուց՝ պատմելով սեփական երազանքների ու վախերի մասին

Հյուսթոնի համլսարանի պրոֆեսոր Բրեն Բրաունը երկար տարիներ ուսումնասիրել է խոցելության, քաջության եւ ամոթի զգացողությունները: Նա եկել է եզրահանգման, որ «մեր խոցելիության թուլացումն ուղեկցվում է ռիսկով, բայց դա այնքան վտանգավոր չէ, որքան սիրուց հրաժարումը»: Մտովի միավորվելու ունակությունը մեր զգացմուքների ու ֆիզիկականի համար հսկայական ազատություն է: Հարցեր տվեք անցյալի եւ ներկայի մասին:

Ճանաչեք միմյանց՝ կոտրելով տարակուսանքի եւ ամոթի պատնեշները: Որպեսզի ամբողջությամբ տրվես ուրիշին, պետք է մեծացնես սեփական խոցելիության զգացողությունը: Այն ստիպում է ձեզ ամբողջությամբ քանդել սահմանները եւ քեզ լիարժեք հանձնել ուրիշին:

5. Պարզապես սիրեք

Գրկախառնվել, համբուրվել, հպվել իրար. սրանք ֆիզիկական հարաբերությունների ձեւեր են, որոնք անհրաժեշտ են: Կան ֆիզիկական փոխգործակցության միջոցներ, բացառությամբ՝ սեքսը: Դա կարող է լինել մեջքի մերսումը կամ անգամ ձեռքի պարզ շոյանքը ֆիլմ դիտելու ժամանակ: Մենք մեզ սիրված ենք զգում, երբ մեզ դիպչում են:

Տարբերություն կա սեքսի եւ սիրով զբաղվելու միջեւ: Մենք սեքսով զբաղվում ենք՝ ֆիզիկական պահանջմունքները բավարարելու համար, իսկ սիրով զբաղվելը բավարարում է հոգին եւ էմոցիոնալ ցանկությունը: Ձեր զուգընկերոջ նկատմամբ հոգատարությունն ավելի խորը հարաբերություններ է պահանջում:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar