RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Առաջին սեքս, կուսություն

Առաջին սեքս. ինչպե՞ս հեշտացնել ցավոտ զգացողությունները (չափահասների համար)
 
 
loading...

 

 
Հաճախ տրվող հարցեր. Առաջին սեքս. ինչպե՞ս հեշտացնել ցավոտ զգացողությունները
 
Որոշ ժամանակ (շաբաթներ, ամիսներ) նախքան դեֆլորացիան օգտակար կլինի աստիճանաբար ձգել-թուլացնել կուսաթաղանթը` քնքշանքների ժամանակ մատը հեշտոց մտցնելով և շրջանաձև շարժումներ անելով (ցավային զգացողությունների դեպքում սեղմումը թուլացնել): Բարակ և առաձգական թաղանթի բացվածքը այդ կերպ կարելի է լայնացնել համապատասխան մեծության:
 
Եթե առնանդամը մտցնելիս այնուամենայնիվ դիմադրություն է զգացվում, ապա կարելի է աղջկան տալ գործողությունների ազատություն, օրինակ`  աղջիկը կարող է նստել պառկած տղամարդու վրա` գտնվելով «մեջքով դեպի նա» դիրքում: Ընդ որում նա կարող է վերահսկել իր շարժումները` կախված զգացողություններից:
 
Դեֆլորացիան անպայման չէ իրականացնել միանգամից: Ուժեղ ցավի դեպքում այդ գործընթացը կարելի է բաժանել մի քանի ժամերի կամ օրերի: Քանի որ կուսաթաղանթը բավականին առաձկական է, ապա ամեն փորձի հետ ճեղքվածքն ավելի լայնանում է, միաժամանակ անցնում է աղջկա վախը ցավի հանդեպ: Եթե մի քանի փորձից հետո հնարավոր չի լինում առնանդամը մտցնել, իսկ ցավը չի թուլանում (ինչը սովորաբար լինում է մասսիվ, սերտաճած կուսաթաղանթի դեպքում), ապա հարկ է դիմել գինեկոլոգի: Հնարավոր է, որ նման կուսաթաղանթը հեռացվի բժշկական եղանակով:
 
Չի կարելի փորձել լուծել հարցը մեկ ուժեղ սեղմումով. Դա կարող է հանգեցնել հեշտոցի պատի ճեղքվածքի, իսկ շատ ուժեղ ցավը, հնարավոր է, ատելություն առաջացնի աղջկա մոտ սեքսի հանդեպ:
 
Կուսաթաղանթի պատռումից հետո խորհուրդ է տրվում որոշ ժամանակ հրաժարվել սեքսից, որպեսզի վնասված մասերը հասցնեն լավանալ:

 
 



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-08-25)
Դիտումներ: 102 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0