RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Արաբկիրում 28-ամյա երիտասարդը «սեռական կարիքները հոգալու համար» կանանց ներկայությամբ զբաղվել է ձեռնաշարժությամբ
 
 
loading...

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

28-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրվել 3 դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Տիգրան Ա.-ն Դոնարա Ե.-ի (անունը փոխված է) ներկայությամբ առնանդամը տաբատից հանելով՝ կատարել է ձեռնաշարժություն:

Նույն գործողությունը, ըստ մեղադրանքի, Տիգրան Ա.-ն 2017 թվականի նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 8-ն անց 30-ի սահմաններում, կատարել է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի առաջին հարկում Էռնա Մ.-ի ներկայությամբ, ինչպես նաև՝ 2017 թվականի նոյեմբերի 13-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, նույն բանը կատարել է նույն շենքում՝ նույն կնոջ ներկայությամբ:

Տիգրան Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, խնդրել է մեղմ վարվել իր նկատմամբ:

Դատարանում Տիգրան Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի ամռանը մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Հայաստան է վերադարձել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին:

Դրանից հետո՝ մինչև նոյեմբերի վերջերը, պարբերաբար՝ շուրջ 10 անգամ, եղել են դեպքեր, որ փողոցով քայլելիս տեսել է որևէ կնոջ, որն իրեն դուր է եկել:

Քանի որ ինքը չի իմացել՝ինչպես կարելի է քաղաքավարի կերպով մոտենալ կնոջը, ուստի իր սեռական կարիքները հոգալու համար հետևել է այդ կնոջը, քայլել է այնքան, մինչև կինը մտնի որևէ շենքի շքամուտք:

Այնտեղ ինքը կանգնել է որոշ հեռավորության վրա, նայել է կնոջ դեմքին, իջեցրել է տաբատն ու վարտիքը, կնոջ աչքի առաջ զբաղվել է ձեռնաշարժությամբ:

Քանի որ կանանց ընտրել է «պատահականության սկզբունքով», չի հիշում նրանց բնակության ստույգ վայրերը բայց բոլոր դեպքերն էլ Արաբկիրի շենքերում են եղել:

Ինքը որևէ աղջկա չի սպառնացել, որևէ բան չի պահանջել: Եղել են դեպքեր, որ աղջիկները բղավել են, իսկ ինքը վախեցել ու փախել է…

Տուժող Դոնարա Ե.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում ինքը հասել է իրենց շենքին ու նկատել է, որ մի երիտասարդ հետևում է իրեն:

Արագացրել է քայլերը, մտել է շքամուտք, մոտեցել է վերելակին, սեղմել է կանչի կոճակը:

Անծանոթ երիտասարդն իր կողքով անցել, բարձրացել է աստիճաններով, կանգնել է առաջին և երկրորդ հարկերի միջնամասում: Ինքը հասկացել է, որ մի բան այն չէ:

Երիտասարդը շրջվել է դեպի իրեն, դանդաղ մոտեցել է: Ինքը նկատել է, որ նրա տաբատի շղթան արձակված է, սեռական օրգանը հագուստից դուրս է, նա զբաղվել է ձեռնաշարժությամբ: Ինքը բղավել է, ասել է, որ ոստիկանություն է զանգում: Երիտասարդը դուրս է եկել շքամուտքից ու փախել է:

Այդ պահին բացվել են վերելակի դռները, ինքը տուն է գնացել:

2017 թվականի դեկտեմբերի 1-ին համացանցում նկատել է ոստիկանության տեսանյութը, ճանաչել է իրեն հետապնդած երիտասարդին, ինչից հետո դիմել է ոստիկանություն:

Տուժող Էռնա Մ.-ն հայտնել է, որ 2017 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում դուրս է եկել տանից, ցանկացել է աստիճաններով իջնել: Առաջին և երկրորդ հարկի աստիճանահարթակին կանգնած էր մի անծանոթ երիտասարդ՝ 25-30 տարեկան: Նա ուշադիր նայում էր իրեն: Ինքն ուշադրություն չի դարձրել, այդ երիտասարդը արտասովոր ոչինչ չէր անում:

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 8-ն անց 30-ի սահմաններում, տանից դուրս է եկել, որ գնա աշխատանքի: Նորից առաջին և երկրորդ հարկերի միջև եղած աստիճանահարթակին տեսել է նույն երիտասարդին, ով տաբատն իջեցրել էր, իրեն նայելով՝ ձեռնաշարժությամբ է զբաղվել:

Ինքն անմիջապես առանց ձայն հանելու բարձրացել է տուն: Մի քանի րոպե անց նորից դուրս է եկել, շքամուտքում արդեն հիշյալ երիտասարդին չի տեսել:

Նոյեմբերի 13-ին, ժամը 8-ն անց 30-ի սահմաններում տանից դուրս է եկել աշխատանքի գնալու, շքամուտքի նույն հատվածում տեսել է նույն երիտասարդին: Նա դարձյալ ուշադիր իրեն էր նայում ու ձեռնաշարժությամբ էր զբաղվում: Ինքը բղավել է, նա վախեցել ու փախել է:

Այդ երիտասարդին հետագայում տեսել է համացանցում տեղադրված տեսանյութում ու դիմել է ոստիկանություն:

Դատարանը Տիգրան Ա.-ին մեղավոր է ճանաչել երեք դրվագ խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, և վերջին հաշվով դատապարտել է 90 հազար դրամ տուգանքի:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-11-05)
Դիտումներ: 13 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar