RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Առաջին սեքս, կուսություն

Ամուսնության առաջին գիշերը ինչպես են անցկացնում տարբեր երկրների զույգերը (չափահասների համար)
 
 
loading...

 

Հին սլավոնական գյուղերում կիրառվում էր, այսպես կոչված, «փորձնական ամուսնության» մեթոդը: Նորապսակները կենակցում էին միմյանց հետ այնքան ժամանակ մինչև ծնվի առաջին զավակը: Քանի որ հին սլավոնները համարում էին, որ ամուսնության միակ նպատակը երեխա ունենալն է, այդպես նրանք ստուգում էին սերունդ տալու նորապսակների ունակությունը և հետո նոր ամրագրում ամուսնությունը եկեղեցով:

Որոշ գյուղերում առաջին ամուսնական գիշերը սենյակում հերթապահ էր նշանակվում փեսացուի ավագ եղբայրներից մեկը կամ ազապ բաշին, և եթե տղան չէր կարողանում առաջին անգամից հարսնացուին զրկել կուսությունից, նրան օգնության էր գալիս իր ավագ եղբայրը: Հին ռուսաստանյան բարքերը լուրջ հակասության մեջ են եղել քրիստոնեական դրույթների հետ: Հին Ռուսիայի տարածքում քրիստոնեության հաստատումից հետո եկեղեցին բավականին երկար ժամանակ պայքարել է ռուսական գյուղերում այդ ավանդույթների վերացման դեմ:

Աֆրիկյան որոշ ցեղախմբերի մոտ առաջին ամուսնական գիշերը փեսացուն կոտրում է հարսնացուի դիմացի երկու ատամը` ի նշան նրա, որ կինն ամուսնացած է: Այդ ցեղախմբի կանայք ժպտալիս հպարտությամբ ցուցադրում են իրենց անատամ բերանը:

Ֆիլիպիններում առաջին ամուսնական գիշերը նորապսակները սեռական հարաբերություն  չեն ունենում` վախենալով, որ խնջույքի ժամանակ օգտագործած ալկոհոլը կարող է վնասակար ազդեցություն ունենալ հարսնացուի հղիացման դեպքում:

Մեքսիկայի, Պերուի և Բրազիլիայի որոշ գյուղերում նորապսակները մի քանի շաբաթ զերծ են մնում սեռական հարաբերություններից:

Մակեդոնիայում նորապսակները ողջ առաջին գիշերը մրցում են հարսանեկան գլխարկն ու կոշիկները գտնելու համար, քանի որ ըստ ավանդույթի` ով դրանք կգտնի նա էլ կդառնա ընտանիքի գլխավորը:

Կենտրոնական Աֆրիկայի մի շարք ցեղախմբերի նորապսակներն ամուսնության առաջին գիշերը զբաղված են միմյանց ծեծելով: Համաձայն ավանդույթի` այդպես նորապսակները հանում են իրենց մեջից միմյանց հանդեպ չարությունը, որպեսզի հետագայում ապրեն հանգիստ և խաղաղ:

Գերմանիայի որոշ գյուղերում դեռ պահպանվում է ֆեոդալական ավանդույթը, երբ առաջին գիշերվա իրավունքը տրվում էր ֆեոդալին, իսկ մեր օրերում` գյուղապետին:

Հնդկաստանի հարավում գտնվող Կերալա նահանգում ամուսնությունից երեք օր անց ամուսինն իրավունք ունի տանից գնալ և սեռական հարաբերություններ ունենալ այլ կանանց հետ, իսկ կինն էլ իրավունք է ստանում սիրեկան ունենալ: Գիտնականներն ասում են, որ այս ավանդույթը մնացել է դեռ հին շամաններից, երբ Հնդկաստանում տեղ-տեղ մայրիշխանություն էր գործում:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-11-05)
Դիտումներ: 12 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar