RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Ամուսինս ինձ մազերիցս կախում էր. ահասարսուռ մանրամասներ բռնության ենթարկված կանանց կյանքից
 
 
loading...

 

Ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնության ենթարկված կանանց ու երեխաների ապաստարանում ենք՝ «Արմենիան լայթհաուսում»: Ապաստարանի դռները բաց են բոլոր այն կանանց ու երեխաների առջև, ովքեր ընտանեկան բռնության զոհ են:

Ամուսնու տանը՝ հոգեբանական, հայրական տանը ֆիզիկական բռնության ենթարկված այս կինը տեսախցիկից խուսափում է: Առաջին երեխան մահացել է, երկրորդ երեխային է ունեցել, բայց միևնույն է՝ չի կարողացել պահպանել ընտանիքը: Ամուսինը մեկնել է արտերկիր՝ աշխատելու, ծնողները անբարոյականության մեջ են մեղադրել:

«Փորձեցի հայրական տանը ապրել, էնտեղ ստիպում էին, որ երեխային տանեմ ամուսնուս ծնողների մոտ, նույնիսկ բանը հասնում էր նրան, որ եղբայրս, հայրս ինձ ծեծում էին երեխայիս աչքի առաջ, ու երեխաս նենց հոգեբանական ծանր վիճակում էր, որ փողոցում մոտենում էր անծանոթներին ու ասում էր, որ իր մայրիկին դաժանաբար ծեծում են»,- պատմում է բռնության ենթարկված կինը:

Այս ամենի միջով անցնելուց հետո այս կինը ամուսնուն երկրորդ հնարավորությունն է տվել, ներել է, հղիացել նրանից ու կրկին փոշմանել. «Ես ամուսնուս կողմից ենթարկվել եմ բռնության, ինքը խմում էր ու ինձ ծեծում, դանակով, կացնով, պետք ա հասցնեի փախնել: Նույնիսկ մազերիցս փորձել ա կախել: Համ ինձ էր ծեծում, համ սկեսուրիս»:

Տաթևը երկու երեխա ունի, յոթ տարի առաջ ամուսինը փախցրել է նրան, յոթ տարի շարունակ ալկոհոլի ազդեցության տակ ծեծի ենթարկել: Սթրեսների արդյունքում Տաթևի փոքր տղան այսօր հիվանդություն ունի: Ամուսնուն դեռ սիրում է, բայց միասին ապրելու մասին նույնիսկ լսել չի ուզում:

Մայրանալ պատրաստվող ու արդեն մայրացած կանայք տարբեր պատճառներով մնացել են անտուն ու անհույս:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-08-31)
Դիտումներ: 22 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar