RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

Ամերիկացի ծնողները 10 տարի շարունակ բռնաբարել են Ռուսաստանից որդեգրած երեխային
 
 
loading...

 

 

ԱՄՆ –ում ռուսաստանցին բռնաբարության համար դատի է տվել իրեն որդեգրած ամերիկացիներին: Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով San Jose Mercury News-ը:

Ռուսաստանցի Դենիս Ֆլինը պատմել է, որ իրեն որդեգրել են ինը տարեկանից: Առաջին մի քանի ամասներին նա «վայելում էր կյանքը», սակայն հետո նրա հոգեհայր Ռալֆ Ֆլիննը սկսել է նրան սեռական բնույթի գործողություններ պարտադրել: Ավելի ուշ, երբ նա 15 տարեկան է դարձել, նրան սկսել է բռնաբարել նաեւ հոգեմայրը՝ Քարոլին Ֆլիննը, վստահեցնում է երիտասարդ տղան:

Նրա խոսքով, իրեն կանոնավոր կերպով բռնաբարել են մինչեւ 19 տարեկան դառնալը: Այդ ամենի մասին նա առաջին անգամ պատմել է իր հոգեբանին 2012թ., իսկ նա էլ իր հերթին ոստիկանության է դիմել: Սակայն այն ժամանակ Ֆլինը խուսափել է դատավարությունից, ու գործը փակվել է:

Տղան ասում է, որ վախեցել է պատմել կատարվածի մասին, քանի որ չէր ուզում որ իրեն մանկատուն վերադարձնեն: Ընդ որում Ֆլինների կենսաբանաական որդին չգիտեր այդ բռնաբարությունների մասին, հայտնում է Lenta–ն:

Իրավապահ մարմիններին տղան որոշել է դիմել միայն 2015թ. (հիմա նա 23 տարեկան է):

Ֆլիններ ամուսնական զույգին մինչ այդ էլ էին մեղադրել սեռական հանցագործությունների համար, որոնք կապ չունեին նրանց հոգեզավակի հետ: Ռալֆ Ֆլիննին առաջադրվել է մեղադրանք 40, իսկ Քարոլինային 20 նման դեպքերի համար:

Ամուսիններին կալանավորել են դեռ 2015թ. նոյեմբերին: Հիմա 71 -ամյա Ռալֆ Ֆլիննը կալանքի տակ է, իսկ նրա 47-ամյա կնոջը ազատ են արձակել՝ 525 հազար դոլար գրավով:

Կալանքից հետո Ռալֆը խոստովանել է իր հանցանքը: Դենիսը դեռ բնակվում է Ֆլինների տանը՝ սակայն Քարոլինան փորձում է նրան դատարանի միջոցով վռնդել տանից: Նրանց շքեղ առանձնատունը գնահատվում է 2 մլն դոլար:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-05)
Դիտումներ: 12 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0