RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Առաջին սեքս, կուսություն

Աղջիկը կույս է, բայց կույս չէ
 
 
loading...

 

Դեռահասության տարիներին աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների և այն մասին, թե ինչպես կույս հարևանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան: Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա: Լինում է և նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք չի լինում:

Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ և արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց: Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, և հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել:

Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է նաև տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը: Կուսաթաղանթը նաև առանձգական է լինում:

Այն պատռվում է առանց արյան' անկախ որևէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ և անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել:

Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ: Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում, սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն: Վերոնշյալից հետևում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ:

Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ և փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եվ մի դատեք նրա "մաքրության" մասին սավանի սպիտակությամբ:

Աղբյուրը




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Առաջին սեքս, կուսություն | Ավելացրեց: erkusov.com (2018-09-18)
Դիտումներ: 110 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0