RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Նա և Նե - Բազմազան

7 վարժություն հետույքի մկանները մարզելու համար
 
 
loading...

 

Աղջիկներն ու կանայք գրեթե միշտ գոհ չեն իրենց մարմնի կառուցվածքից: Նրանց անըդհատ որևէ բան դուր չի գալիս: Իհարկե, լինում են դեպքեր, երբ դա արդարացված է, լինում են, որ կանայք չափից ավելին են ցանկանում: Ամեն դեպքում կանայք ու աղջիկները աշխատում են դիետա պահել, տարբեր վարժություններ անել, մաշկը խնամել և այլ պրոցեդուրաներ, որոնք հաճախ իրենց արդյունքը տալիս են, սակայն մարմնի 5-րդ կետը՝ որքան էլ փորձեք նիհարել, տարբեր դիմակներ օգտագործել ու մաշկին հետևել, հարկավոր է հատուկ մարզել, որպեսզի այն ունենա գեղեցիկ տեսք, ձիգ լինի և ընդգծի ձեր կառուցվածքի առավելությունները:  

Բանն այն է, որ հետույքի մկանները ազդեցություն ունեն նաև կեցվածքի՝ մեջքի մկանների ու քայլվածքի վրա: Հինգերորդ կետը լավ մարզելու համար հարկավոր է պարբերաբար վարժություններ անել: Դրա համար հարկավոր չեն հատուկ մարզասարքեր՝ կարող եք տնային պայմաններում մարզվել առանց որևէ մարզասարքի:

Ահա Victoria’s secret-ի այսպես կոչված հրեշտակներից մեկի (ֆիթնես մարզիչ) վարժությունները, որոնք արդյունավետ են ու չեն պահանջում մեծ ջանքեր: Սակայն մինչև այդ մի քանի նկատառում՝ ճիշտ մարզվելու համար:

Ինչպես ճիշտ մարզվել

Մինչև բուն վարժությունները սկսելը թեթև նախավարժանք կատարեք: Նախ հարկավոր է <<տաքացնել>> մեջքի, ոտքերի, փորի մկանները: 

Բոլոր վարժությունները կատարեք դանդաղ տեմպով: Պետք է չէ շտապել: Այդ ժամանակ մկանները արագ հոգնում են, բայց արդյունք չեն տալիս: Դանդաղ տեմպի դեպքում՝ գուցե ընթացքում ավելի դժվար է, սակայն արդյունքն երկար չի սպասեցնի:

Հաջորդ կարևոր կետը դա շնչառությունն է: Հարկավոր է համաչափ շնչել: Մկանների լարման ժամանակ հարկավոր է շնչել, թուլացնելիս՝ արտաշնչել:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նա և Նե - Բազմազան | Ավելացրեց: erkusov.com (2018-11-21)
Դիտումներ: 40 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar