RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սիրով զբաղվել
 
 
loading...

 

Սեքսուալ հարաբերությունները ձեր սիրելիի հետ ոչ միայն  «ամուսնական պարտականություն է», այլ նաև առողջ ապրելու միջոց: Տարբեր մասնագետներ այն մասին, թե շաբաթը քանի անգամ է պետք սեքսով զբաղվել տարբեր կարծիքներ են նշում են: Բժիշկների հիմնական դիրքորոշումը այն է, որ միջինում զույգը պետք է շաբաթը 3-4 անգամ սեքսով զբաղվի: 

Սեռական ակտի նորմալ տևողությունը համարվում է  4-7 րոպեն: Սեռական հարաբերությունը, սակայն բացի ուղղակի ֆիզիլոգիական անհրաժեշտությունից,  նաև օգտակար է ձեր առողջությանը: Ահա 7 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ սեքսով զբաղվել:

1. Շաբաթը 3-4 անգամ սեռական հարաբերությունը արյան մեջ բարձրացնում է իմունիգլոբուլինի  (հակամարմին) քանակը, ինչը 30 տոկոսով նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը:

2. Մասնագետները 20 տարի տևած ուսումնասիրությունից հետ պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք շաբաթը գոնե մեկ անգամ սեքսով են զբաղվում 2 անգամ նվազեցնում են միոկարդի ինֆարկտի հավանականությունը: Կանանց մոտ սեքսը բարձրացնում է էստրոգենների մակարդակը, ինչը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը:

3. Տարբեր ուսումնասիրություններ հաստատել են, որ սեռական ակտը լավագույն վարժություններից է: Այն ամրացնում է մարմնի ներքին հատվածի մի շարք մկաններ, որոնք նպաստում են միզապարկի, հեշտոցի և աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքին:

4. Սեռական ակտի ժամանակ օրգանիզմում բարձրանում է դեգիդրոէպիանդրսոտերոնի մակարդակը, ինչը նպասոտւմ է կոնգնիտիվ ֆունկցիայի բարելավմանը: Այն դրական է ազդում նաև հյուսվածքների վերկանգնման և մաշկի որակի բարձրացման համար:

5. Մի շարք հետազոտություններ պարզել են, որ սեռական հարաբերությունները դրական են ազդում, մասնավորապես գլխացավեր ունեցողների վրա: Փորձերը ցույց են տվել, որ սեքսից հետո նրանք, ովքեր տառապում են քրոնիկ միգրենից ցավերը որոշ ժամանակով վերանում են: Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ սեքսի ժամանակ տեղի է ունենում էնդրոֆինները մեծ հոսք դեպի արյուն:

6.  Սեռական ակտի ժամանակ մարդը միջինում կորցնում 100-200 կալորիա, ինչը անհրաժեշտ է մասնավորապես նրանց համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Բացի այն, որ սեքսը վատ միջոց չէ ճարպեր ազատվելու համար, այն նաև բարձրացնում է օրգանիզմում տեստոստերոնի քանակը, ինչը նպաստում է մկանային ծավալի ավելացմանը:

7.  Տարբեր հետազոտությունների համաձայն սեռական ակտը նաև լավ  «դեղամիջոց է» անքնության դեմ: Բացի այն, որ սեռական ակտի ընթացքում մկանները լարվում են և դուք հոգնածություն եք զգում, այդ ընթացքում նաև օրգանիզմը արտադրում է օքսիտոցին, ինչը նվազեցնում է սթրեսի ազդեցությունը ձեր ուղեղի վրա:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2018-11-11)
Դիտումներ: 39 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar