RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

42-ամյա Լուսինեն Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկել դստեր 17-ամյա ընկերուհուն
 
 
loading...

 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Լուսինե Ներսիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Նախաքննական մարմնի կողմից Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել հայ կանանց Հայաստանից Թուրքիա տեղափոխելու և այնտեղ սեռական շահագործման ենթարկելու համար:

Մեղսագրված երեք դրվագներից մեկով՝ 42-ամյա Լուսինեն թրաֆիքինգի է ենթարկել իր դստեր ընկերուհի, անչափահաս Մարիամին, որը եղել է սոցիալական ծանր վիճակում, մի քանի ամիս ապրել է նրանց տանը: Այս մասին գրում է 1in.am-ը։

17-ամյա Մարիամի դրվագով Լուսինեին մեղադրանք է առաջադրվել երեխային հավաքագրելու, Թուրքիա տեղափոխելու, սեռական շահագործման ենթարկելու համար, չափահաս Էլմիրայի դրվագով՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, իսկ չափահաս Կարինեի դրվագով՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի համար, որը կատարվել է ՀՀ պետական սահմանը հատելով՝ անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով:

Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստումներով, խարդախությամբ, պոռնկության շահագործման նպատակով 2010 թվականին Երևանում հավաքագրել է չափահաս Էլմիրային ու անչափահաս Մարիամին, օգոստոս ամսին կազմակերպել նրանց տեղափոխումը Թուրքիայի Մարմարիս քաղաք և այնտեղ ստիպել է, որ զբաղվեն մարմնավաճառությամբ՝ տիրանալով նրանց աշխատած գումարներին:

Տուժող Մարիամը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պնդել է, որ ընկերուհու մայրը՝ Լուսինեն, իմանալով իր անապահով վիճակի մասին, իրեն խոստացել է հազար դոլար աշխատավարձով Թուրքիայում տուն մաքրողի աշխատանքով ապահովել:

Ինքը վստահել է նրան, քանի որ հարգել ու սիրել է: Լուսինեն, նրա դուստրը, ինքը և Թբիլիսիում իրենց միացած Էլմիրան Թուրքիա են մեկնել 2009 թվականի ամռանը: Իր ճանապարհածախսը կատարել է Լուսինեն, բայց պայման է դրել, որ Թուրքիայում պիտի աշխատի ու պարտքը մարի:

Մարմարիս քաղաքում ապրել են հյուրանոցում: Միայն այդտեղ է Լուսինեն ասել, որ մարմնավաճառի աշխատանք պիտի անի: Եթե չի ցանկանում, կարող է իր հաշվին հետ գնալ՝ վճարելով նաև պարտքի գումարը:

Անձնագիրը եղել է Լուսինեի մոտ, ինքը թուրքերեն չի իմացել, քաղաքին ծանոթ չի եղել, վախեցել է ու ենթարկվել Լուսինեին:

Ամեն օր մոտ 12 հաճախորդ է ունեցել, յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է վճարել: Գումարը վերցրել է Լուսինեն, իրեն ոչինչ չի տվել, վերջում ինքը դեռ հազար դոլար էլ, նրա ասելով, պարտք է մնացել:

Թուրքիայում իրեն վիրահատել են, բայց վիրահատությունից երկու օր հետո Լուսինեն ստիպել է, որ ինքը մարմնավաճառությամբ զբաղվի: Վիրահատության արժեքը վճարել է Լուսինեն:

Չափահաս Էլմիրան էլ է Լուսինեի «թևի տակ» մարմնավաճառություն արել Մարմարիսում:

Ըստ քրեական գործի՝ նրա համար հաճախորդներ է ապահովել և աշխատած գումարները տնօրինել է Լուսինեն:

Էլմիրան Թուրքիայում մարմնավաճառություն է արել մոտ մեկ ամիս, իսկ Մարիամը՝ երկու:

Ըստ տուժողների՝ Լուսինեն մարմնավաճառության է ուղարկել նաև իր անչափահաս դստերը, ով երեխա է ունեցել ու դարձել անչափահաս մայրիկ:

Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն իր մոտ է պահել Էլմիրայի ու Մարիամի անձնագրերը, օգտվել նրանց խոցելի վիճակից, լեզու չիմանալու, տեղանքին անծանոթ լինելու հանգամանքներից, վախեցրել, հոգեբանական ճնշում է գործադրել ու ենթարկել իր կամքին:

Հոկտեմբերին Լուսինեն, իր դուստրը և անչափահաս տուժող Մարիամը վերադարձել են Հայաստան: Ճանապարհին Լուսինեն իր համար գնել է «Ֆիատ Պունտո» ավտոմեքենա:

Հաջորդ հավաքագրվածը, ըստ քրեական գործի, եղել է չափահաս Կարինեն:

Նախկինում Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղված Կարինեն Թուրքիա է մեկնել 2011 թվականի մայիսին:

Քանի որ մտադիր չէր Թուրքիայում մարմնավաճառություն անել, ուստի Լուսինեին չէր ասել, որ վիրահատված է, բժիշկներն արգելել են սեռական հարաբերություններ ունենալ:

Լուսինեն նրան խոստացել էր մատուցողի լավ վարձատրվող աշխատանք, բայց Թուրքիա՝ Մարմարիս հասնելուն պես առաջարկել է մարմնավաճառություն անել: Կարինեն հայտնել է վիրահատված լինելու մասին: Հիասթափված Լուսինեն վերադարձրել է նրա անձնագիրն ու ասել, թե կարող է վերադառնալ Հայաստան: Փող չի տվել: Կարինեն Հայաստան է հասել Հունաստանում գտնվող մայրիկի ուղարկած գումարով:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 18-ի դատավճռով Լուսինեին մեղավոր է ճանաչել միայն Էլմիրայի ու Մարիամի դրվագներով, իսկ Կարինեի դրվագով արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Լուսինե Ներսիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 8 տարի ազատազրկումը: Պատժի կրման սկիզբը՝ 2011 թվականի հուլիսի 21-ից:

Ներսիսյանի գույքի, այդ թվում՝ ավտոմեքենայի վրա դրված կալանքը վերացվել է:

Լուսինե Ներսիսյանն իրեն ընդհանրապես մեղավոր չի ճանաչել: Խնդրել է ազատ արձակել, որ վերադառնա տուն ու տեր կանգնի աղջկան ու թոռին:

Վերաքննիչ բողոքով նա ու իր շահերի պաշտպանը խնդրել են արդարացման դատական ակտ կայացնել:

Դատավճիռը բողոքարկած մեղադրողն էլ խնդրել է բեկանել դատավճռի՝ արդարացման մասը, Լուսինեին մեղավոր ճանաչել նաև Կարինեի դրվագով ու դատապարտել 9 տարի ազատազրկման:

Ըստ մեղադրողի՝ Թուրքիայից վերադառնալու ժամանակ գնված մեքենան Լուսինե Ներսիսյանի կողմից ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով ու պետք է բռնագրավվի:

Վերաքննիչ դատարանում Լուսինեն հայտարարեց, թե Հայաստանի հարկային մարմիններում ինքը գրանցված է եղել որպես հարկատու, խանութ է ունեցել, երկար ժամանակ զբաղվել է Թուրքիայից Հայաստան ներկրած հագուստի առևտրով:

Թուրքիայում աշխատել է ժամացույցների խանութում՝ որպես վաճառող, աշխատավարձ է ստացել: Ուրիշներին շահագործման ենթարկելու կարիքը չի ունեցել, մեքենան գնել է ազնիվ ճանապարհով վաստակած գումարով: Ինքը հարգում է օրենքները ու երբեք դրանք չի խախտել:

Վերաքննիչ քրեական դատարանը, լսելով կողմերի հիմնավորումներն ու առարկությունները, մերժեց ինչպես ամբաստանյալ Ներսիսյանի, այնպես էլ մեղադրողի բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 8 տարի ազատազրկումով, գնահատվեց որպես օրինական, հիմնավորված ու թողնվեց անփոփոխ:
 




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-16)
Դիտումներ: 62 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar