RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սեքս ուղեցույց

3 քայլ, որ կօգնեն պահպանել կրծքի առաձգականությունը
 
 
loading...

 

Տարիների ընթացքում ցանկացած բնական կուրծք կախվում է՝ նմանվելով «սպանիելի ականջների»: Նույնիսկ ֆիզիկայից հեռու աղջիկները կարող են նշել այս դժբախտության հիմնական պատճառը՝ առաձգականություն: Այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է: Մինչդեռ կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ենթակա են շտկման:

1. Ձգույշ եղիր դիետաների հարցում

Մեծ կուրծքը կարող է իրոք ավելի շուտ կախվել, քան փոքրը. այն ավելի ծանր է: Սակայն քաշի արագ կորուստն ու վերականգնումը շատ ավելի կրիտիկական են համարվում, քանի որ մաշկը չի հասցնում հարմարվել ծավալի փոփոխություններին և սկսում է կախվել:

2. Հրաժարվիր քաղցրից

Ածխաջրերը (խմորային ուտելիքն ու քաղցրավենիքը), ինչպես պարզվում է, կանխում են մաշկի կոլագենի առաջացումը... իսկ կաթնագեղձի ողջ ծանրությունը հենվում է մաշկի վրա, այլ ոչ թե մկանի: Որքան շատ լինի կոլագենը, այնքան ավելի բարձր կլինի կուրծքը:

3. Հանիր կրծկալը

Բժիշկ-մամոգրաֆների մեծ մասն այն կարծիքին է, որ կրծկալը չի պաշտպանում կուրծքը կախվելուց. ընդհակառակը՝ շարունակական աջակցությունը թուլացնում է կրծքի բնական միացությունները:

Կրծքի ամենաանխուսափելի ձևը 3D խաբկանք

«Եվրոպայում հաճախորդների մեծ մասը, ովքեր ցանկանում են մեծացնել
կուրծքը, առաջին անգամ վիրաբույժի հետ խորհրդակցելիս ցանկանում են ունենալ C և D չափսի կուրծք,- ասում է պլաստիկ վիրաբույժ, Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայության անդամ Վիկ Վիջխը: - Սակայն արդեն վիրահատությունից առաջ նրանք հիմնականում ընտրում են D կամ DD չափսը: C չափսը բավարարում է քչերին»:

Պամելա Անդերսոն

Պահանջարկն աճում է ... Սակայն երբեմն հասկանում ես, որ քեզ պարզապես խաբել են:

Արդյո՞ք նորմալ է

Որոշ երևույթներ մտահոգիչ են թվում, սակայն իրականում մտահոգվելու կարիք չկա...

Վտանգավոր է։

Ուշադիր եղիր:

Նորմալ է:


Մի կուրծքը մեծ է մյուսից

Նման երևույթ բավական հաճախ է դիտարկվում: Դա նույնն է, ինչ փոքր-ինչ տարբեր ձեռքերը, ոտքերը և ականջները: Հիմնականում այդ տարբերությունն այնքան քիչ է, որ միայն դու կարող ես նկատել: Սակայն նույնիսկ 1-2 չափսի տարբերությունը նորմալ է համարվում:

Աղվամազեր կրծքի վրա

Պտուկի եզրին առկա աղվամազերը հնարավոր է հեռացնել պինցետով: Սակայն եթե մազերը բավական շատ են և ցիկլը խանգարված է, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Հնարավոր է, որ բարձրացած լինի անդրոգենի մակարդակը:

Արեոլայի գույնի փոփոխություն

Երանգի փոփոխությունը որպես կանոն պայմանավորված է հորմոնային փոփոխություններով՝ դաշտանից առաջ, հղիության ընթացքում, հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու շրջանում: Եթե այս կետերից ոչ մեկը քեզ չի վերաբերում, հարկավոր է դիմել բժշկի:

Պտուկի էրեկցիայի բացակայություն

«Սեքսի ժամանակ ոմանց մոտ այդ հատվածը միանգամայն անփոփոխ է մնում, այսինքն՝ զգայուն չէ,- ասում է Իրինա Վասիլևան՝ ЕМС կլինիկայում մամոգրաֆիայի բաժնի ղեկավար: - Պարզապես հարկավոր է էրոգեն այլ հատվածներ փնտրել և վերջ»:

Կրծքի վրա երակների առաջացում
«Սա կարող է տարբեր երևույթների ազդանշան լինել՝ ինչպես բարորակ, այնպես էլ ոչ: Նույնիսկ եթե չկան ցավեր կամ այլ փոփոխություններ, հարկավոր է դիմել բժշկի»,- ասում է Իրինա Վասիլևան:


Ինչու են տղամարդիկ այդքան տարված կնոջ կրծքով

Հոգեբուժության պրոֆեսոր Լարի Յանգը (Էմորի համալսարան, ԱՄՆ) առաջ է քաշել մի վարկած, ըստ որի այդ տարվածությունը ենթագիտակցական մակարդակի է: Երբ նորածինը սնվում է կրծքի կաթով, մոր օրգանիզմում օքսիտոցինի մեծ քանակություն է արտադրվում (սիրո հորմոն, որը սերտ կապ է ապահովում մոր և երեխայի միջև): Նույն մեխանիզմն առաջանում է նաև սեռերի միջև հարաբերությունների ժամանակ: Սիրային հպումների ընթացքում տղամարդը, շոյելով կուրծքն ու պտուկները, խթանում է կնոջ մոտ օքսիտոցինի առաջացումը: Այդ ընթացքում դրսևորվող նուրբ զգացմունքներն ամբողջությամբ ուղղվում են զուգընկերոջը: Այսինքն՝ քո կուրծքը շոյելով՝ նա բառացիորեն ստիպում է քեզ սիրահարվել իրեն:

Դու իմն ես

Քո մարմնի ամենագեղեցիկ հատվածը խնամքի կարիք ունի, ուստի առաջարկում ենք ծանոթանալ այս հրաշալի միջոցին: Շաքարավազը մաքրող հատկություն ունի, ձիթապտղի յուղը փափկեցնում է մաշկը, իսկ վանիլի էքստրակտը բարձրացնում է առաձգականությունը: Տաք ցնցուղի տակ ձեռքի շրջանաձև շարժումով այս խառնուրդը քսիր մաշկիդ՝ սկսելով պտուկից:

1 գդալ շաքարավազ + 3 կաթիլ վանիլի էքստրակտ + 3 գդալ ձիթապտղի յուղ Դու՝ մեծի դերում

Կուրծքը հիմնականում մարմնի այլ մասերից 2-3 անգամ ավելի արագ է ծերանում: Տրամաբանական է՝ լանջաբացվածքի հատվածի մաշկը երկու անգամ ավելի բարակ է, քան դեմքի մաշկը, իսկ գեղձային հյուսվածքը ենթակա է սթրեսի ազդեցությանը... Այնպես որ, ամեն անգամ դեմքին քսուք քսելիս չմոռանաս, որ նման պրոցեդուրայի կարիք ունի նաև քո կուրծքը:


Գել կրծքի համար

Gel Buste Tonus Et Fermata Melvita

Ձգող լոսյոն կրծքի համար

Bust Beauty Firming Lotion, Clarins

Քսուք' վզի և լանջաբացվածքի հատվածի համար

Suprem' Advance Premium, Methode Jeanne Piaubert
Ձգող գել

Упругий бюст/ «Ձիգ կուրծք», Avon

Վերականգնող քսուք լանջաբացվածքի հատվածի համար Suractif Volume Contour, Lancaster


Նմանատիպ նյութեր



Տարածել...
 
loading...



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 70հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (2019-05-11)
Դիտումներ: 130 | Տեգեր: կրծքեր. կուրծք | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar