RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

31-ամյա առաքիչը առևանգել և բռնաբարել է սիրելիին, քանի որ նա ուզում էր հեռանալ
 
 
loading...

 

31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել երիտաարդ աղջկան առեւանգելու եւ  բռնաբարելու համար: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեից հայտնեցին,  հոկտեմբերի 2-ին որոշում է կայացվել նրան մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը) եւ 138-րդ հոդվածի 1-ին (բռնաբարություն) կետերի հատկանիշներով:

Մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդը բարձրագույն կրթություն ունի, աշխատում է որպես առաքիչ: Բանն այն է, որ նա տեղեկանալով, որ սիրելին ցանկանում է նշանադրությունը չեղյալ համարել, նրան ժամադրել է, այնուհետեւ տուն ուղեկցելու պատրվակով ծանոթներից մեկի «Մերսեդեսով» առեւանգել է ու գիշերը բռնաբարել: Ահազանգը ոստիկանությունը ստացել է սեպտեմբերի վերջին:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-05)
Դիտումներ: 225 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0