RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

23-ամյա երիտասարդը հղիացրել է 15-ամյա անչափահասին և կանգնել դատարանի առջև
 
 
loading...

 

Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Էդիկ Մ-ն հղիացրել է Արմավիրի մարզի 15-ամյա բնակչուհուն և կանգնել դատարանի առջև,- գրում է News.am:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Էդիկ Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստական ամուսնական հարաբերության մեջ մտնելով Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Գ. Խ-ի հետ, փոխադարձ համաձայնությամբ Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Արդյունքում` անչափահասը հղիացել է, ինչը պարզվել է, երբ արդեն 23-24 շաբաթական հղիություն է ունեցել:

Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-10-02)
Դիտումներ: 28 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar