RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Քրեական

21-ամյա աղջիկը կենակցել է 64-ամյա տղամարդու հետ, այնուհետև պահանջել է 20.000$՝ նկարները չհրապարակելու համար
 
 
loading...

 



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հրավիրված տղամարդը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 1951 թ. ծնված Նվեր Ս.-ն, հաղորդում է տվել, որ 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը նույն քաղաքի բնակչուհի, 1994 թ. ծնված Ալվարդ Ա.-ի նախաձեռնությամբ տարբեր վայրերում սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ, ինչից հետո 2014 թ. հոկտեմբերի վերջերին Ալվարդ Ա.-ն' մոր հետ միասին, իրեն ներկայացնելով այդ հարաբերությունները հավաստող լուսանկարները և սպառնալով, որ կհրապարակի դրանք՝ իրենից և իր որդուց պահանջել և ստացել են 2000 ԱՄՆ դոլար, որի դիմաց գրավոր պարտավորություն են տվել ոչնչացնել լուսանկարները:

Ներկայումս Ալվարդ Ա.-ն կրկին սպառնալով, որ այդ լուսանկարները կհարապարակի և ցույց կտա իր ընտանիքի անդամներին, իրենից պահանջում է ևս 20.000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Ալվարդ Ա.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: 

Աղբյուրը:



Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: erkusov.com (2018-09-18)
Դիտումներ: 54 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0